Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:21

Համամարդկային ու ազգային արժեքներ կրող ուսանողությունը յուրաքանչյուր հասարակության առաջընթացի գրավականն է

Համամարդկային ու ազգային արժեքներ կրող ուսանողությունը յուրաքանչյուր հասարակության առաջընթացի գրավականն է

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է։ Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նախարարի շնորհավորական խոսքում մասնավորապես ասվում է.

«Կիրթ, գիտելիքով զինված, համամարդկային ու ազգային արժեքներ կրող ուսանողությունը յուրաքանչյուր հասարակության առաջընթացի գրավականն է։

Մեր ուսանողները, վստահ եմ, գիտակցում են իրենց դերակատարությունն ու անելիքները, տեր են իրենց իրավունքներին և նախանձախնդիր՝ ցանկացած պարագայում հաջողելու հարցում։ Նրանք լայն մտահորիզոնով, առավել շրջահայաց ու սկզբունքային են, նոր գաղափարներ կրող ու դրանք իրագործող։ Նրանք այսօր էլ, ինչպես նախկինում, պատրաստ են անհրաժեշտության դեպքում ստանձնել դրոշակակիրի, առաջամարտիկի դեր և պատվով կատարել այն։

Շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, մաղթում հաջողություններ, նոր գաղափարներով վառվելու ցանկություն և դրանք իրագործելու հնարավորություն։ Մեր երկրի այսօրը և վաղը մեծապես կախված է հենց ձեզնից։

Ամբարե՛ք գիտելիք ու կարողություններ, փոխե՛ք ձեր շրջապատն ու աշխարհը՝ դարձնելով ավելի լավը։ Ամենայն բարիք ձեզ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+