Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աջակցությամբ Շուշիում 2018թ. բացված Դրամի թանգարանը կարճ ժամանակում դարձել է զբոսաշրջիկների և տեղացիների այցելության սիրված վայրերից մեկը:
Թանգարանում ներկայացված է հայկական մետաղադրամների մեծ հավաքածու` Ք.ա. 3-րդ դարով թվագրվող հին հայկական դրամներից մինչև ժամանակակից շրջանառու մետաղադրամներն ու հուշադրամները:
Շուշիի Դրամի թանգարանի դրամաշրջանառության բաժնի մասնագետ-էքսկուրսավար Արմինե Ապրեսյանը Armenia today-ի հետ զրույցում նշել է, որ թանգարանի ցուցանմուշներով զբոսաշրջիկներից ու դպրոցականներից բացի հետաքրքրված են հատկապես դրամի պատմությանը ծանոթ մարդիկ:
Նրա խոսքով` թանգարանի ցուցանմուշները պարբերաբար թարմացվում են, իսկ արդեն այցելած անձինք նպաստում են, որպեսզի այցելուների հոսքն ավելի առատ լինի:
Հավելենք, որ Դրամի թանգարանին կից վաճառասրահում իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների և այլ դրամագիտական արժեքների վաճառք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







