Շուշիում ընթանում է «Ապագան սկսվում է այսօր» խորագրով ուսանողական ֆորումը: Այն կազմակերպվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ: Ֆորումի աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 16-ին և կավարտվեն նոյեմբերի 18-ին:
Ֆորումի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ տարբեր բուհերի ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ միմյանց հետ, փոխանակվել սեփական փորձով և հանդես գալ նոր նախաձեռնություններով:
Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների թվով 10 բուհերի 140 ուսանողներ: Ֆորումի շրջանակներում նախատեսվում են թրեյնինգներ, որոնք վերաբերելու են Արցախի տնտեսական զարգացմանը, Հայաստանի քաղաքական դաշտի կայացմանը հետպատերազմյան շրջանում, արդիական բիզնես-պրոյեկտների և իննովացիոն տեխնոլոգիաները բիզնեսում թեմային:
Նախատեսված է նաև ինտելեկտուալ խաղ, որի հաղթող թիմերը կստանան անակնկալ պարգևներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







