Արցախի պետական համալսարանի «Քաղաքագիտություն» 4-րդ կուրսի ուսանող Բորիկ Բաղդասարյանը Ուսանողի միջազգային օրվա առթիվ հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն բանաստեղծություն» անվանակարգում: Այս մասին տեղեկացնում են ԱրՊՀ-ից:
Բորիկը 2016-ի ապրիլին ժամկետային զինծառայող էր և զենքը ձեռքին պատերազմում էր Մատաղիսի դիրքերում:
Ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքից է: Ծնվել է 1997 թվականի մարտի 3-ին, զինվորականի ընտանիքում: Բազմազավակ ընտանիքի (2 քույր և 4 եղբայր) 3-րդ զավակն է: Ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը, ստացել է նաև երաժշտական կրթություն տեղի երաժշտական դպրոցում:
Ստեղծագործում է նաև երաժշտության բնագավառում, ինչպես նաև սիրում է զբաղվել մուլտիպլիկացիոն նկարչությամբ: Ստեղծագործում է դեռևս դպրոցական նստարանից: Օրերս լույս է տեսել նրա «Զգացմունքների խաչուղիներում» բանաստեղծությունների առաջին ժողովածուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







