Վերջին տարիների ընթացքում բակերի բարեկարգման խոշորածավալ ծրագիր է իրականացվել և ամեն տարի բազմաթիվ բակեր նորոգված ու կահավորված հանձնվում են բնակիչներին: Այս մասին հաղորդում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Պարբերաբար գույքագրվում են նաև դեռևս չնորոգված բակային տարածքներն ու նաև այն բակերը, որտեղ նորոգման անհրաժեշտություն է լինում:
2019 թվականին Ստեփանակերտում շարունակվել է փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման ծրագիրը:
Նախորդ տարվա ծրագրով շարունակվել է Վ.Վաղարշյան փողոցի աջակողմյան և ձախակողմյան թաղամասերի, ինչպես նաև նրբանցքների և փակուղիների շինմոնտաժային և բարեկարգման աշխատանքները:
Ասֆալտապատումից բացի, իրականացվում են նաև եզրաքարերի վերանորոգման, հենապատերի ընթացիկ նորոգման, մայթերի սալիկապատման, ըստ անհրաժեշտության մետաղական ցանկապատերի ուղղման կամ վերափոխման, ներկման և թեքահարթակների վերանորոգման ու կառուցման աշխատանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







