Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:49

Արցախի խորհրդարանում մեկնարկել են 2020թ. բյուջեի հանձնաժողովային քննարկումները

Արցախի խորհրդարանում մեկնարկել են 2020թ. բյուջեի հանձնաժողովային քննարկումները

Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Արզիկ Մխիթարյանը և Արամ Գրիգորյանը:

Քննարկվել են «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված՝ արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը:

Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 803 մլն 254 հազ դրամ և մանրամասնել հատկացումների հիմնական ուղղությունները: Նախարարը նաև պատասխանել է պատգամավորների առաջադրած՝ ընդհանուր բարեկամության ցանց ստեղծելու ծրագրի և այլ երկրներում ներկայացուցչություններ ունենալու վերաբերյալ հարցերին:

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ներկայացնելով գալիք տարվա զբոսաշրջության ծախսերը, նշել է, որ զբոսաշրջության զարգացման համար տրամադրվելու է 28մլն դրամ, նախորդ տարվա 25մլն-ի փոխարեն: Ըստ նախարարի՝ զբոսաշրջության հիմնական նպատակը լինելու է Արցախի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի զարգացումը և հանրահռչակումը թիրախային շուկաներում: 2020թ-ին հիմնական շեշտը դրվելու է էկոտուրիզմի զարգացմանը՝ գյուղական, արկածային տուրիզմի բաղադրատարրերով:

Լեռնիկ Հովհաննիսյանը նաև նշել է, որ գալիք տարում մարքեթինգային աշխատանքներն ուղղված են լինելու սոցիալական ցանցերում և որոնողական համակարգերում Արցախի բրենդի առաջխաղացմանն ու տարածմանը:

Պատգամավորները նախարարից տեղեկացել են Արցախում զբոսաշրջիկների նախընտրած վայրերի, զբոսաշրջային գոտիների պահպանման և ոլորտի զարգացման նպատակային ստարտափների օժանդակության թեմաներից:

Համատեղ նիստում այնուհետև լսել են ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանին, որը, ներկայացնելով խորհրդի բյուջեն, նշել է, որ այն կկազմի 31մլն 546հազ դրամ՝ նախորդ տարվա 27մլն 958 հազարի փոխարեն: Արսեն Առստամյանը առանձնացրել է ծախսային հիմնական ուղղությունները և պատասխանել պատգամավորների հարցերին:

«Ազատ Արցախ» թերթի պահպանման ծախսերը, խմբագիր Նորեկ Գասպարյանի խոսքով, 2020թ.-ին ընթացիկ տարվա համեմատ փոփոխության չեն ենթարկվի՝ կազմելով 94մլն դրամ: Թերթի խմբագիրը պարզաբանումներ է տվել թերթի հանրայնացման վերաբերյալ պատգամավորների հնչեցրած առաջարկություններին:

Նիստին ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+