Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակության առթիվ:
Ուղերձում նշվում է, որ արդեն 28-րդ տարին է՝ համախմբվելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ՝ յուրաքանչյուր հայ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում իր նվիրումն ու ներդրումն է ունենում բազմաթիվ հիմնահարցերի լուծմանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվում մինչ այժմ կատարված ծրագրերին՝ ճանապարհների, կրթօջախների, համայնքային նշանակության կառույցների շինարարություն, բազմազավակության խթանման ծրագիր, կենսական նշանակության ջրի խնդրի լուծում Արցախի ու Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ու նաև Թալիշի վերածնունդ:
«Եվ այս տարի, մեր մասնակցությունը բերելով ազգային նվիրատվությանը, կապահովվենք կենարար ջրի ու արևային էներգիայի հոսքը մեր բնակավայրեր: Մենք կարող ենք ավելին, ու կարողություններն այդ բազմապատկվում են, եթե մեր ջանքերը համատեղում ենք»,- նշված է ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







