Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:52

Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, անդրադառնալով՝ դեկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցով Ադրբեջան մեկնելուն։

Համաձայն տեղեկատվության՝ այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի Նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Քննարկվելու են երկկողմ համագործակցության առանցքային հարցեր, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը։

«Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերում։ Կողմերին աջակցությունը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում։

Ելնում ենք նրանից, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ կողմերի միջև երկխոսության միջոցով։ Շարունակելու ենք նպաստել կարգավորման հասնելուն ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում, այնպես էլ ազգային կարգավիճակում՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր սերտ հարաբերությունները»,- ասված է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+