Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:26

Արցախի խորհրդարանում քննարկվել է գալիք տարվա պետական բյուջեում առողջապահական ու սոցիալական ոլորտների հատկացումների հարցը

Արցախի խորհրդարանում քննարկվել է գալիք տարվա պետական բյուջեում առողջապահական ու սոցիալական ոլորտների հատկացումների հարցը

Դեկտեմբերի 2-ին Արարատ Օհանջանյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Քննարկվել են «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերը:

Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը նշել է, որ գալիք տարում ոլորտին կտրամադրվի 27մլրդ 65մլն դրամ, կամ 2019թ-ի համեմատ՝ ծախսերը կավելանան 3մլրդ 424մլն դրամով: Խոսելով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նախարարը անդրադարձել է նաև 2020թ-ի նոր ծրագրերին, մասնավորապես՝ նպատակային վերաբնակեցման և սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ծրագրերին:

Պատգամավորները նախարարին են առաջադրել վերաբնակեցման ծրագրին, պատվավոր կոչումներ ունեցողների վճարների տրամադրման ժամկետներին, գյուղաբնակ երիտասարդների բնակարանային ապահովությանը և այլ թեմաների վերաբերող հարցեր:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ բնագավառի 2020թ-ի ծախսերը կկազմեն 7մլրդ 280մլն դրամ, ինչը 2019թ-ի համեմատ ավել է 504մլն դրամով: Ֆինանսավորման ավելացումները նախարարը պայմանավորել է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմամբ և Քաշաթաղի ու Քարվաճառի բուժմիավորումների համար անհրաժեշտ սարքավորումների գնմամբ: Պատգամավորները Արայիկ Բաղրյանին առաջադրել են Ասկերանի հիվանդանոցի շենքային պայմանների, գրանցման էլեկտրոնային համակարգի, բժիշկների թափուր հաստիքների և աշխատանքի տեղավորման դինամիկայի վերաբերյալ հարցեր:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, խոսելով գալիք տարի ծառայության աշխատանքի մասին, նշել է, որ այն կլինի լարված, քանի որ ի թիվս իրականացվող ծրագրերի՝ կավելանան ևս երեքը, որից երկուսը առաջին անգամ՝ աշխատուժի հետազոտություն և գյուղատնտեսական համատարած հաշվառում: ԱՎԾ-ի նախագահի խոսքով՝ գալիք տարի պետական բյուջեից ԱՎԾ-ին նախատեսվում է տրամադրել 228մլն 478հազ, որը ընթացիկ տարվա համեմատ աճել է 16մլն 192հազ դրամով: Մանուշ Մինասյանը բյուջեով ֆինասավորվող ուղղությունները ներկայացնելուց հետո պատասխանել է պատգամավորների հարցերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+