Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:15

Բազմաթիվ անձինք դարձան ավելի իրազեկված երեխաների իրավունքների մասին՝ երեխաների շնորհիվ. Արտակ Բեգլարյան

Բազմաթիվ անձինք դարձան ավելի իրազեկված երեխաների իրավունքների մասին՝ երեխաների շնորհիվ. Արտակ Բեգլարյան

Դեկտեմբերի 10-ին ամփոփվել են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուդիթ և Վիկտոր Սարյանների աջակցությամբ:

Պաշտպանը շնորհավորել է մարդու իրավունքների եռատոնը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, ԱՀ Սահմանադրության և ԱՀ անկախության հանրաքվեի օրերը:

«Այս խորհրդանշական օրն ամփոփում ենք մրցույթի արդյունքները՝ գոհունակությամբ, որ մրցույթին բավականին շատ երեխաներ են մասնակցել՝ ուսումնասիրելով իրենց իրավունքները և ներկայացնելով դրանք ստեղծագործական մոտեցումներով: Կարող ենք արձանագրել, որ հարյուրավոր անձինք ընդգրկվել են հայտերի ներկայացման գործընթացում, իսկ հազարավորները հետևել են մրցույթի ընթացքին, ինչը նշանակում է, որ բազմաթիվ երեխաներ ու չափահաս անձինք դարձան ավելի իրազեկված երեխաների իրավունքների և մտահոգությունների մասին: Կարևոր է, որ երեխաները հնարավորություն ստացան իրենց աչքերով ներկայացնել սեփական իրավունքներն ու հիմնախնդիրները: Սիրելի՛ երեխաներ, շնորհակալ եմ բոլորիդ և հպարտ եմ ձեզնով. վստահ եմ՝ մեր ապագան ամուր ձեռքերում է»,- նշել է Ա.Բեգլարյանը:

Մրցույթի լուսանկարների անվանակարգում առաջին մրցանակային հորիզոնականը զբաղեցրել է Անգելինա Ֆարսիյանը, երկրորդ հորիզոնականը՝ Սաթի Ղազարյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Լինա Խաչատրյանը: Տեսանյութերի անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Արթուր Դավթյանը, երկրորդ տեղը՝ Վերոնիկա Ավետիսյանը և 9 այլ աշակերտներ, իսկ երրորդ տեղը՝ Լյուդմիլա Բաբայանը:

Մրցույթին մասնակցել են 82 երեխաներ՝ Ստեփանակերտի և շրջանների դպրոցներից: Առաջին փուլում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում հավաքագրվել են հավանումներ, որոնց հիման վրա ութական ստեղծագործություններ անցել են երկրորդ փուլ: Այնուհետև մրցութային հանձնաժողովը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախագահությամբ, գնահատել է հայտերը թեմային համապատասխանելիության և ստեղծագործականության չափորոշիչներով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+