Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախօերին՝ դեկտեմբերի 11-ին, հանդիսավորությամբ դիմավորել են կիոկուշին կարատե մարզաձևում Եվրոպայի հնգակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանին:
Դեկտեմբերի 7-8-ը Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունում, մեր հայրենակիցը 60 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ՝ հաղթելով բոլոր մենամարտերում: Կիոկուշին կարատեի պատմության մեջ Արթուր Առուշանյանը միակ եռակի չեմպիոնն է:
Արթուրի խոսքով՝ մրցակցությունը լուրջ էր, աշխարհի առաջնությանը մասնակցել են 50 երկրներ ներկայացնող 300 մարզիկներ: Արցախցի մարզիկը մրցել է Թուրքիայի, Ղազախստանի, Վրաստանի մարզիկների հետ: Եզրափակիչ փուլում նա հանդիպել է Վրաստանը ներկայացնող հայ մարզիկի հետ:
Ըստ նրա՝ մրցաշարն անցել է հեշտ և արագ, որովհետև պատրաստվել են գրագետ և ինքնավստահ շարժվել դեպի հաղթանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







