2019 թվականի «Արցախի Հանրապետության բուսաբուծության համալիր զարգացման» ծրագրի շրջանակներում ջերմատնային տնտեսությունների արդիականացման և մակերեսների ընդլայնման նպատակով հանրապետությունում ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին անհատույց պետական աջակցություն տրամադրելու համար սույն թվականի դեկտեմբեր ամսում ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության և գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության բաժնի մասնագետները եղել են Արցախի Հանրապետության Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջաններում:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից, ստուգումների արդյունքում վարչակազմերից նախօրոք ներկայացված հայտերից ծրագրի պայմաններին համապատասխանել են թվով 12 ջերմատնային տնտեսություններ՝ ընդհանուր 11335 ք/մ մակերեսով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







