Դեկտեմբերի 12-ին, համաձայն «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումների համար սահմանված ժամկետացանկի, գումարվել է Ազգային ժողովի հերթական նիստը:
Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
Ներկայացնելով նախագիծը՝ Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առաձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին, ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ 110 առաջարկություն՝ գրեթե 99 մլրդ դրամ գումարային ծավալով:
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները Ֆինանսների նախարարին առաջադրել են բյուջեի հավելուրդի, նախագծի վերաբերյալ ներկայացված առաջին փուլ առաջարկությունների արդյունքով ընդունված ծրագրային փոփոխությունների, նախորդ տարիներին կուտակած վարկային պարտավորությունների դիմաց տոկոսավճարների և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:
Ելույթներով հանդես են եկել մի շարք պատգամավորներ, իսկ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ստանալու նպատակով: Ըստ հաստատված ժամկետացանկի՝ բյուջեի նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն դեկտեմբերի 19-ին:
Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ և դադարեցնել ռազմական օգնությունը
Արցախի նախկին պետնախարար, ԱՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և...