Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

Արցախի 2020թ. նախագահական ընտրություններին ՀՅԴ Արցախի կառույցն առաջադրելու է Դավիթ Իշխանյանի թեկնածությունը

Արցախի 2020թ. նախագահական ընտրություններին ՀՅԴ Արցախի կառույցն առաջադրելու է Դավիթ Իշխանյանի թեկնածությունը

Արցախի 2020թ. նախագահական ընտրություններին ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցն առաջադրելու է Դավիթ Իշխանյանի թեկնածությունը: Այս մասին նշվում է դեկտեմբերի 15-ին կայացած ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցանկով:

«ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020 թվականի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց առաջիկա համապետական ընտրություններում ՀՅ

Դաշնակցության նախընտրական ծրագիրը հիմնել հետևյալ դրույթների վրա.

-Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ապահովել ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործումը,

-Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը,

-Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,

-Կոռուպցիայի և հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը,

-Զսպումների և հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,

-Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ և հետևողական իրականացումը,

-«Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործումը»,- ասվում է հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+