ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել արհմիությունների օրվա և կազմակերպության 15-ամյակի առթիվ:
«Ամեն տարի՝ դեկտեմբերի 24-ին, նշելով արհմիութենական աշխատողի օրը՝ կրկին արձանագրում ենք այն դերակատարումը, որ տարիներ շարունակ արհեստակցական միություններն ունեցել են մեզանում քաղաքացու աշխատանքային իրավունքների պաշտպանության և ավելի թափանցիկ, արդար ու համագործակցային աշխատաշուկա ունենալու համար»,- ասվում է ուղերձում։
Գրիգորի Մարտիրոսյանը, շնորհավորելով Արցախում գործող բոլոր արհեստակցական կազմակերպություններին և արհեստակցական միությունների ֆեդերացիային, արհմիութենական աշխատողի և կառույցի գործունեության 15-ամյակի առթիվ՝ մաղթել է խաղաղ ու ստեղծագործ աշխատանք հանուն երկրի բարօրության:
Արհմիությունների գործունեության 15-ամյակի կապակցությամբ և արհմիությունների ֆեդերացիայի կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության պետական նախարարի հուշամեդալով պարգևատրվել են՝ Արցախի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, Շուշիի շրջարհմիության նախագահ Սամվել Շմավոնյանը, Քաշաթաղի շրջարհմիության նախագահ Աստղիկ Ավանեսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







