2019թ. Արցախի Հանրապետության Ազգային ժողով է այցելել 46 պատվիրակություն, որից 23-ը՝ օտարերկրյա, 19-ը՝ ՀՀ-ից և 4-ը՝ Սփյուռքից: Այս մասին դեկտեմբերի 26-ին կայացած ԱՀ ԱԺ տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Պատվիրակությունների աշխարհագրությունն ընդգրկուն էր՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, ԱՄՆ, Կիպրոս, Կանադա, Ռումինիա, Ավստրալիա, Բուլղարիա, Գվատեմալա և Հայաստանի Հանրապետություն: Պատվիրակությունների կազմում ընդգրկված էին խորհրդարանականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և փորձագետներ։
ԱԺ պատգամավորները տարվա ընթացքում աշխատանքային այցեր են կատարել Հայաստանի Հանրապետություն, Գերմանիա, Բելգիա, ԱՄՆ, Արգենտինա, Ուրուգվայ, Ավստրալիա, Ռուսաստանի Դաշնություն, Հարավային Օսիա, Աբխազիա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







