Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:40

ԱՀ ֆինանսների նախարարը հավաստագրեր է հանձնել օրինապահ հարկ վճարողների չափանիշներին համապատասխանող 124 հարկ վճարողների

ԱՀ ֆինանսների նախարարը հավաստագրեր է հանձնել օրինապահ հարկ վճարողների չափանիշներին համապատասխանող 124 հարկ վճարողների

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հավաստագրեր է շնորհել 124 հարկ վճարողների, ովքեր համապատասխանում են «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ֆինանսների նախարարությունից:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին օրինապահ գործընկեր լինելու համար՝ Արթուր Հարությունյանը նշել է, որ տարեվերջյան այս հանդիպումները ավանդական են դարձել, որոնց նպատակն է խրախուսել բոլոր այն հարկ վճարողներին, ովքեր ամբողջ տարվա ընթացքում բարեխղճությամբ են կատարել իրենց պարտականությունները պետական բյուջեի հանդեպ: «Այսօր բարեխիղճ հարկ վճարողների ու հարկային մարմնի հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է կատարել պլանային առաջադրանքները` ապահովելով պետական բյուջեով ստանձնած սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ծրագրերի իրականացումը»,-իր խոսքում շեշտել է նախարարը` հավելելով, որ նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի մեծ թվով հարկ վճարողներ են ճանաչվել օրինապահ:

Նախարարն անդրադարձել է նաև 2019 թվականին էլեկտրոնային կառավարման համակարգում իրականացված նորարարություններին. մասնավորապես, ներդրվել են հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը, հարկային պարտավորությունների ավտոմատ հաշվառման համակարգը, ընդլայնվել հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգի շրջանակները, գործարկվել e-taxpayer բջջային հավելվածը: Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միօրինակությունն ու միասնականությունն ապահովելու և դրանց որակը բարձրացնելու նպատակով հաստատվել է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+