«Զբոսաշրջությունը մեր տնտեսության գերակա ճյուղերից է: Անցած 11 ամսվա արդյունքներով արձանագրվել է 41285 օտարերկրյա զբոսաշրջիկի այց մեր հանրապետություն, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է մոտ 47%-ով»,- այս մասին դեկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ըստ պետական նախարարի՝ աճն ինչ-որ չափով պայմանավորված է Արցախում կայացած մարզամշակութային միջոցառումներով, նաև զբոսաշրջիկների այցի հետ կապված ընթացակարգային պահանջների վերանայմամբ: Վերացել է զբոսաշրջային վիզայի համար սահմանված պետական տուրքը, և ավելացել է սահմանին վիզա ստանալու հնարավորությունը:
Գրիգորի Մարտիրոսյանը Արցախ այցելած զբոսաշրջիկների քանակի աճը կապում է նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար սահմանված արտոնյալ պայմանների հետ, որոնց շնորհիվ դրանց թիվը հասել է 91-ի՝ նախկին 28-ի դիմաց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







