Վերջին տարիներին Արցախի դպրոցների և համալսարանների համար ավանդույթ է դարձել Ամանորի առթիվ սահմանին կանգնած զինվորների համար տոնական ծանրոցներ պատրաստելը՝ մեկ անգամ ևս վերահաստատելով հայրենիքի պաշտպանների կողքին լինելու իրողությունը:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը Armenia today-ի հետ զրույցում նշել է, որ Արցախի յուրաքանչյուր դպրոց ունի շեֆ-զորամաս (որին կցված է և կապ է պահում դպրոցը) և դպրոցականները տարին մի քանի անգամ, հիմնականում տոնական օրերին, այցելում կամ նվերներ են ուղարկում այդ զորամասեր:
Շեֆ-զորամասերի ինստիտուտը մտցվել է 2010թ., սակայն բանակ-դպրոց կապերը սերտացել են 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո, երբ մեծից փոքր ամեն ոք ինչ-որ ձևով փորձում էր ոգևորել առաջնագծում կանգնած զինվորին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







