2019 թ. դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհասատատություններում ծնվել է 46 երեխա, 27-ը՝ տղա, 19-ը`աղջիկ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Երեխաներից 39–ը ծնվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, 4-ը՝ Մարտակերտի, 1-ը՝ Հադրութի, 1-ը` Քաշաթաղի, 1-ը`Քարվաճառի շրջանային բուժմիավորումներում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Արցախում ծնվել էր 39 երեխա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







