Ինչպես տեղեկացնում են ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, 2020թ. հունվարի 15-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը:
Նիստը վարող կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի ներկայացմամբ հանձնաժողովականների քննարկմանն են առաջարկվել 2020թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրված ԱՀ ընտրական օրենսգրքից բխող նորմատիվ բնույթի շուրջ 6 տասնյակ իրավական ակտերի նախագծեր, որոնք, համաձայն ընտրական օրենգրքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի, պետք է ընդունվեն մինչև սույն թվականի հունվարի 31-ը:
Դեռ 2019թ. դեկտեմբերի 11-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումների նախագծեր ներկայացվել են հանրային կարծիքի, իսկ 2020թ. հունվարի 13-ին ԿԸՀ-ում կազմակերպվել են բաց քննարկումներ՝ լրացուցիչ պարզաբանում պահանջող որոշ նախագծերի շուրջ:
Հանրային կարծիքի հաշվառմամբ, ընտրական հանձնաժողովականների գործուն մասնակցությամբ, բաց քննարկումների արդյունքներով վերախմբագրված նախագծերն այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական քննարկման առարկան էին:
ԿԸՀ-ն ընդունեց համապետական և ՏԻՄ տարբեր ընտրությունների դեպքում ընտրության մասնակիցների (թեկնածուներ, վստահված անձինք, դիտորդներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ընտրական հանձնաժողովականներ, ընտրողներ` նրանց թվում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողներ) իրավունքներին ու պարտականություններին, ընտրական մի շարք նոր փաստաթղթերի ձևերի սահմանմանը և գործող ձևաթղթերի պարզեցմանը վերաբերվող որոշումներ:
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 26-ին
Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 26-ի երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և...