Հունվարի 16-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպեց Արցախի նկարիչների միության նորընտիր նախագահ Արմեն Ղուկասյանի և վարչության անդամների հետ:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՄԵՀԶ նախարարությունից, նախարարը շնորհավորեց Արմեն Ղուկասյանին՝ մաղթելով արգասաբեր գործունեություն:
«Ակնկալում ենք նոր որակի հարաբերություններ նախարարության և Նկարիչների միության միջև: Պատրաստ ենք քննարկել Նկարիչների միության առջև ծառացած խնդիրներն ու օժանդակել հնարավորության սահմաններում: Ակնկալում ենք նաև Նկարիչների միության անդամների շահագրգռվածությունն ու սրտացավությունը՝ այս կարևոր կառույցի գործունեության ակտիվացման գործում»,- մասնավորապես նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության ձևերը, արվեստագետները կիսվեցին մտահոգություններով, հանդես եկան առաջարկներով: Նախնական պայմանավորվածություններն էլ որոշեցին քննարկել առաջիկայում՝ առավել մանրամասն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







