Ավարտվել կամ վերականգնման փուլում են գտնվում Շուշիի «Գոհար Աղա» մզկիթը, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի «Ծաղկավանք» եկեղեցին, Մարտակերտի շրջանի Երիցմանկանց վանքը, Մարտունու շրջանի Ամարասի վանքի պարսպապատերի վերականգնումը:
Այս մասին հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և ուսումնասիրության ոլորտում շարունակվել են հուշարձանների պեղման-ուսումնասիրման, վկայագրման և պահպանական գոտիների կազմման աշխատանքները:
Շարունակվել են պեղման-ուսումնասիրման աշխատանքները «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում ՝ Միրիկի ամրոցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







