Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

Քարին տակի հերոսամարտից 28 տարի է անցել

1992թ. հունվարի 26-ի Քարին տակ գյուղի հերոսամարտը շրջադարձային էր Արցախյան ազատամարտում և հիմք հանդիսացավ նոր հաղթանակների համար:

28 տարի առաջ այս օրը առավոտյան Շուշիից հակառակորդն անցել էր մեծաքանակ հարձակման, Քարին տակին օգնության են հասել հարևան գյուղերի բնակիչները: Թվաքանակով և զենք-զինամթերքով մի քանի անգամ գերազանցող հակառակորդը ետ է շպրտվել՝ գյուղի շրջակայքում թողնելով 130-ից ավելի սպանվածներ: Ադրբեջանցիների կողմից հերոս գյուղը կոչվել է «արյունոտ ձոր»: Ցավոք զոհեր է ունեցել նաև հայկական կողմը, նահատակվել են 21 ազատամարտիկներ:

Հերոսամարտի օրը Քարին տակում կազմակերպել է հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել նահատակված քարինտակցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ելույթներով արժևորել են 28 տարի առաջ կատարված սխրանքը, իսկ ԱՀ ՊԲ «Ասպետ» համույթը հանդես է եկել համերգային ծրագրով:

Քարին տակի գյուղապետ Մխիթար Առուշանյանի խոսքով՝ զոհված ազատամարտիկները դարձան այն հերոսները, որոնք ապրում են նաև մահվանից հետո:

«Այսօր մենք ոգեկոչում ենք նրանց բոլորի հիշատակը, ովքեր մարտնչել են հանուն հայրենիքի, հանուն ներկա ու ապագա սերունդների: Այսօր մենք հավաքվելով այստեղ կարևորում ենք օրվա խորհուրդը՝ մեր հաղթանակները հնարավոր դարձան մեր քաջորդիների բարձր ոգու շնորհիվ: Բառերն ու արտահայտություններն ի զորու չեն արտահայտելու այն հուզմունքը, հպարտությունն ու հայրենասիրական զգացմունքերը, որ այսօր կա մեր սրտերում»,- նշել է Քարին տակի գյուղապետը:

Միջոցառման վերջում ԱՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հրամանով մի շարք քարինտակցիներ պարգևատրվել են արժեքավոր նվերներով, իսկ Արցախի Ազատամարտիկների միության վարչության որոշմամբ՝ պատվոգրերով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+