Հունվարի 31-ին ԱՀ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ամփոփել է 2019 թվականին նախարարության կողմից կատարված աշխատանքները: Նախարարը նշել է, որ տարին շինարարության առումով բավականին հագեցած էր:
ԱՀ քաղաքաշինության նախարարությունը 2019 թվականին իրականացրել է գործունեություն՝ ելնելով բնագավառի հեռանկարային, սոցիալ-տնտեսական զարգացման և դրանցից բխող աշխատանքային ծրագրով ամրագրված հիմնախնդիրներից:
2019 թվականին պետբյուջեի միջոցներով շինարարության ոլորտին հատկացվել է 23 մլրդ 835 մլն 819 հազար ՀՀ դրամ:
ԱՀ պետական բյուջեում 2019 թվականին կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը նախատեսված էր 17 մլրդ 911 մլն ՀՀ դրամ, որը դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 22 մլրդ 710 մլն 755 հազար ՀՀ դրամ՝ այսինքն լրացուցիչ նախատեսվել է 4 մլրդ 798, մլն 955 հազար դրամ:
Բացի նշվածից, ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից կապիտալ շինարարության ծրագրին հատկացվել է ևս 702 մլն 951 հազար դրամ, գույքի գնման ծախսերով` 155 մլն 750 հազար դրամ, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրով` 249 մլն 765 հազար դրամ, այլ պարտավորությունների հատուցման ենթակա ծախսերով` 16,6 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ 2019 թ-ին ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ շինարարության համար հատկացվել է 23 մլրդ 835 մլն 819 հազար ՀՀ դրամ, որի կատարողականը կազմում է 23 մլրդ 631 մլն դրամ կամ 99,1%-ը, որից 3233,3 մլն դրամը գանձվել է պետական բյուջե որպես հարկ։
Բացի պետական բյուջեից, ԱՀ կառավարության արտաբյուջետային միջոցների հաշվին ևս իրականացվել են 889,445 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ:
Շինարարության ոլորտի բաժնեմասը երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքում կազմում է շուրջ 6,9 %-ը, իսկ պետական բյուջեի` մոտ 21,3 %-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







