Բելլա Լալայանը հայտարարել է Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր ցանկության մասին: Համապատասխան գրառումը նա կատարել է Facebook-ի իր էջում։ Գրառման մեջ մասնավորապես ասված է, որ հայտարարությունն իր հիմքում ունի 15 տարվա իր պայքարը՝ յուրաքանչյուրիդ և ամենքիդ իրավունքի պահպանման ու պաշտպանության համար։
«Ուշի ուշով հետևելով վերջին ժամանակների իրադարձություններին , որոնք հղի են անկանխատեսելի սպառնալիքներով, ինչպես նաև, հետևելով քաղաքական դաշտում արդեն ուրվագծվող զարգացումներին՝ իրենց վատագույն հետևանքներով,որոշել եմ՝ շարունակել պայքարս և բոլոր ուժերս, կարողություններս ու կամքս առավելագույնս ուղղել վերը նշված նպատակների իրականացմանը և անցնել վճռական մարտի»,-ընդգծել է նա:
Նշենք, որ Լալայանը նախկինում զբաղեցրել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնը, աշխատել Արցախի Հանրային հեռուստատեսությունում:
Նա հայտնի է Հայաստանի գործող իշխանություններին ուղղված իր խիստ քննադատությամբ։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում կկայանան համապետական ընտրությունները, որոնց առաջադրված թեկնածուների քանակն աննախադեպ մեծ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







