Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում:
Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ օրենքի՝ այսօր Արցախի Պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի՝ որպես նախագահի թեկնածու գրանցման համար։ Ներկայացվել են նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







