Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է աղբյուրը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Շահրամանյանը կարող է Արցախի նախագահի միակ թեկնածուն լինել․ ԶԼՄ
Սամվել Շահրամանյանը կարող է լինել Արցախի նախագահի միակ թեկնածուն, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։ Թերթը հիշեցրել է, որ այսօր լրանում է...