Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:21

Ասկերանում ասֆալտապատվում են փողոցները. ներդրվել է ավելի քան 1.6 մլրդ դրամ

Ասկերանում ասֆալտապատվում են փողոցները. ներդրվել է ավելի քան 1.6 մլրդ դրամ

Պետական ֆինանսավորմամբ ասֆալտապատվում է Արցախի Ասկերանի քաղաքի կենտրոնական՝ Շահումյան փողոցը: Մինչև այդ շինարարները շահագործման են հանձնել Բերքաձորի խաչմերուկից շրջկենտրոնին կապող ճանապարհը:

Մուշեղ Հայրապետյան (ընկերության աշխղեկ) — Մի մասում ասֆալտը փռում ենք, որպեսզի ժողովուրդը, բնակիչները կարողանան օգտվել ճանապարհից: Երբ առաջին շերտը սառչում է, արդեն երկրորդ գիծն ենք կառուցում:

Ճանապարհաշինական տեխնիկային Ասկերանում երկար են սպասել: Ծրագիրը սկսվել է հուլիսին, հետաձգվել 44-օրյա պատերազմի պատճառով: Համայնքի ղեկավարն ասում է՝ այս ծավալի և որակի ճանապարհաշինարարություն Ասկերանում երբեք չեն տեսել:

Հայկ Շամիրյան (Ասկերանի քաղաքապետ) — Բացի զուտ շինարարական աշխատանքներից, նաև հավելյալ աշխատանքներ են առաջանում շինարարության մեջ, ինչը նորմալ երևույթ է, կարծում եմ, և մարդկային մոտեցումը գործին նույնպես դրական է:

Փողոցի երկարությունը մոտ 10 կիլոմետր է, իսկ ընդհանուր ծրագրի արժեքը՝ 1 միլիարդ 685 միլիոն դրամ: Աշխատանքի առաջին փուլում շինարարները սառը մշակման են ենթարկել նախկին ասֆալտբետոնե ծածկը:

Մուշեղ Հայրապետյան — Այս մասշտաբի աշխատանք մենք այստեղ առաջին անգամ ենք կատարում, որակն ընթացքում պարզ կլինի, իսկ որակի հարցում ես կասկած չունեմ:

Շինարարության ավարտին օրեր են մնացել, ասում է շինարարության պատասխանատուն: Ճանապարհի կահավորմանը զուգահեռ արհեստական անհարթություններ կկառուցեն՝ այս փողոցի վրա են Ասկերանի միջնակարգ դպրոցն ու մանկապարտեզը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+