ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ երեկվանից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
«Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը:
Պատվաստումները իրականացվում են ռուսական «Sputnik-V» և շվեդական «AstraZeneca» արտադրության պատվաստանյութերով:
Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։ Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը»,-ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







