Ռուս խաղաղապահները երեկ՝ ապրիլի 19-ին, կազմակերպել են ավելի քան 50 ուխտավորի այց դեպի Ամարաս և Դադիվանք վանքեր, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքը։
«Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի տարածքում, որը, համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







