Կառավարության նիստում ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի պահուստաֆոնդից հատկացնել 7, 548, 000 հազար դրամ՝ 111 000 շահառուներին, այդ թվում՝ Արցախի կենսաթոշակառուներին 68 000 դրամ դրամական օգնություն ցույց տալու համար։
Հաշվարկներում հաշվի է առնվել մարտ ամսվա վճարման ցուցակներ ընդգրկված շահառուների թիվը՝ 101 442։
Զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ մինչ այսօր Արցախին հատկացվել է մոտ 33 մլրդ դրամ։ Նա նաև հայտնեց, որ կա Կառավարությամբ հաստատված 22 մլրդ դրամի որոշում ևս, որի հետ միասին ողջ գումարը կկազմի 55 մլրդ դրամ։
Հաշվի է առնվել նաև օբյեկտիվ պատճառներով մարտ ամսվա վճարման ցուցակ չներառված և ապրիլ ամսվա վճարման ցուցակներով վճարման ենթակա շահառուների թվի կանխատեսումը։
ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից կհատկացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին ապրիլ ամսվա, ինչպես նաև օբյեկտիվ պատճառներով մարտ ամսվա չվճարված ամսական դրամական օգնության գումարները տրամադրելու համար։
Հիշեցնենք, որ ծրագրի շահառուները Արցախի բոլոր քաղաքացիներն են՝ բացի 18-65 տարեկան տղամարդիկ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







