Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի տրակտորիստի ուղղությամբ. պատգամավոր

Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի տրակտորիստի ուղղությամբ. պատգամավոր

Այնպես չէ, որ նոյեմբերի 10-ից հետո Արցախի Սարուշենի ուղղությամբ կրակոցները դադարել են: Գյուղը սահմանամերձ է, որի ուղղությամբ անընդհատ կրակոցներ են լինում: Բայց օրերս ադրբեջանցիները կրակել են Սարուշենի տրակտորիստի ուղղությամբ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: 

«Մոտ երեք շաբաթ առաջ մեր խմբակցության պատգամավորներով եղել ենք Սարուշեն գյուղում, և այնպես չէ, որ սա առաջին դեպքն էր:  Ավելի մեծ հնչեղություն ստացավ, որովհետև թիրախավորված էր. կոնկրետ գյուղատնտեսական ախատանքներ կատարող տրակտորիստի ուղղությամբ էին կրակել: Գյուղը սահմանամերձ է, որի  ուղղությամբ անընդհատ կրակոցներ կան: Պարզապես այդ դեպքը համընկավ գերիներին տեղափոխող ինքնաթիռի դատարկ լինելու, նաև այն շահարկումների հետ, որ թուրքերը Կամիր Շուկայի ճանապարհն ենպահանջում: Բացի այդ, Մեղրիի հարցը ևս բարձրացավ այս ընթացքում: Երբ այս ամենը համադրում ես, հասկանում ես, որ սրանք պատահականություններ չեն: Նպատակը նաև մարդկանց շեղելն ու խուճապի մատնելն է: Իրոք լավ նախադեպ չէ: Խուճապի բերելով, ի վերջո, այս եղանակով կփորձեն համայնքները դատարկել: Եվ վտանգը հենց այդտեղ է և հենց այդ հանգամանքը մեզ անհանգստացրեց ու որոշեցինք, որ անպայման պետք է խոսենք, թեպետ Արցախի նախագահը հակառակն է պնդում և նորից կեղծ ու ոչ ճիշտ տեղեկատվություն է տալիս հանրությանը»,-ասաց պատգամավորը: 
 
«Իմ տեղեկություններով, նշված դեպքի ուղղությամբ ռուսական կողմից  քննություն է կատարվում»,-հավելեց նա:

Մ. Հակոբյանը նաև շեշտեց, որ անկախ վտանգներից, պատերազմից հետո Սարուշենի բոլոր բնակիչները վերադարձել են: 

Դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար մենք կապ հաստատեցինք նաև Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ: Նա նշեց, որ առաջիկայում համապատասխան հայտարարություն կլինի և այս պահին ոչինչ չի կարող ասել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+