Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Ստեփանակերտում 700 նոր բնակարան կկառուցվի. Արցախում ժամկետներ են նշել

Ստեփանակերտում 700 նոր բնակարան կկառուցվի. Արցախում ժամկետներ են նշել

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին։ Քննարկվել են բնակարանաշինությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ աշխատակազմից: 

Քաղաքաշինության նախարարը ներկայացրել է կատարված աշխատանքները և խոսել առաջիկա նախագծերի մասին։ Պատերազմից տուժած բնակարանների տերերից 7000 դիմում են ստացել, որից 4500-ը՝ Ստեփանակերտի բնակիչներից։ Արդեն իսկ 962 օբյեկտում շինարարություն է իրականացվում, 2500 բնակարանի դուռ-լուսամուտ է փոխվել, 2600 ընտանիքի՝ շինանյութ տրամադրվել։

Արամ Սարգսյանի հաղորդմամբ՝ նախարարությունը սերտ համագործակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Մի շարք նախագծեր քննարկման փուլում են։ Կնունյանց փողոցում 63 բնակարանոց շենք է կառուցվելու, Տիգրան Մեծ փողոցում կառուցվելիք շենքը նախագծման փուլում է։ Իվանյան համայնքում 7 նոր շենք կկառուցվի։ Ընթացքի մեջ են Թումանյան փողոցում 153 բնակարանոց շենքի շինարարությունը, 108 բնակարանոց շենքի շինարարությունը՝ կաթի գործարանի հարևանությամբ։ Եվս 30 բնակարան էլ կկառուցվի 6-րդ դպրոցի նախկին շենքում։ Ընդհանուր առմամբ՝ 2021-2022 թթ․ Ստեփանակերտում 700 նոր բնակարան կկառուցվի։

Հաշվառվել է նաև համայնքների հին ու տիրազուրկ բնակֆոնդը։ Արդեն իսկ 100 ընտանիք տեղավորվել է Դահրավ, Բադարա, Խնձրիստան և Ասկերանի շրջանի այլ համայնքներում։ 350 օբյեկտում շինարարական աշխատանքներ են սկսված։ Իրականացվում են նաև ասֆալտապատման ու փողոցային լուսավորման աշխատանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+