Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:45

Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորով ականի վրա պայթել է մեկ քաղաքացի

ԱՀ ՆԳ նախարարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը.

2021 թվականի մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 728 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 211-ով:

Անցած շաբաթվա ընթացքում նվազել են նաև հրդեհի դեպքերը: Գրանցվել է 8 հաղորդում, որից մեկն օժանդակ շինությունում, երեքն՝ աղբանոցներում և աղբակույտերում, չորսը՝ չոր խոտատարածքներում: Փորձը ցույց է տվել, որ օդի ջերմաստիճանի բարձրացման հետ, հիմնականում քաղաքացիների անզգուշության պատճառով ավելանում են նաև բաց տարածքներում և անտառային գոտիներում հրդեհի բռնկման դեպքերը:

Անցած շաբաթ ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ հավաքական խմբի ավագ, գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեևի գլխավորած պատվիրակությանը: Գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ, որոնք ընդգրկված են ինժեներահետախուզական-սակրավորական աշխատանքներում, հումանիտար առաքելության ծրագրերում և անվտանգության նկատառումներով՝ հերթապահ ծառայությունում: Համատեղ աշխատանքի մեկնարկը տրվել է այսօր:

Շաբաթվա ընթացքում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Մարտակերտի և Մարտունու շրջաններում շարունակել են զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման կամ վնասազերծման գործընթացը:

Յոթօրյա ժամանակահատվածում հայտնաբերվել է 96 հատ հրթիռակասետային ռումբ, հրետանու 168 արկ, 10 հատ նռնականետի նռնակ, հակահետևակային 1 ական, փոքր տրամաչափի 1800 հատ փամփուշտ, 228 հատ թնդանոթի պայթուցիչներ, 16 հատ ձեռքի նռնակ:

Գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորով ականի վրա պայթել է մեկ քաղաքացի: Շարքից դուրս է եկել գյուղտեխնիկան: Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Շաբաթվա ընթացքում ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ծառայության ղեկավարի հանձնարարությամբ ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել են ուսումնական վարժություններն ու պարապմունքները:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարար ջոկատները շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները: Մինչ այսօր հայտնաբերվել է 1523 աճյուն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+