Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:28

ԱՀ առողջապահության նախարարն ընդունել է Արա Բաբլոյանին և Համբարձում Սիմոնյանին

ԱՀ առողջապահության նախարարն ընդունել է Արա Բաբլոյանին և Համբարձում Սիմոնյանին

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել է եռօրյա այցով Արցախ ժամանած ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր գիտական ղեկավար Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին: Նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ առողջապահական համակարգի առկա կարիքները և զարգացման հետագա ծրագրերը: Այս մասին հայտնել է Արցախի Առողջապահության նախարարությունը։

Այցի շրջանակներում կարևորվել են նաև Հայ օգնության ֆոնդի և Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO) կողմից արդեն մեկ տասնամյակ իրականացվող Արցախի բուժանձնակազմի վերապատրաստման շրջանակներում`«Արաբկիր» բժշկական համալիրի առաջատար մասնագետների մասնակցությամբ կազմակերպված ծրագրերը:

Մասնագետների խումբը՝ մանկական վիրաբույժ Սերգեյ Բաբլոյանը, ալլերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը, նյարդաբաններ Բիայնա Սուխուդյանն ու Մանե Թադևոսյանը, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ-անեսթեզիոլոգ Զարինե Մինասյանը և անեսթեզիոլոգ Մարիա Հովհաննիսյանը ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում իրականացրել են Արցախի` համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ, վիրահատական միջամտություններ, ինչպես նաև սեմինար-հանդիպումներ արցախցի բժիշկների համար:

Այցի շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի, Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի և Բոստոնի Հայ բժիշկների միության միջև կազմակերպվել է հեռավար հանդիպում-քննարկում: Քննարկման մասնակիցները կարևորել են ժամանակակից բուժսարքավորումների, օրինակ, թթվածնային թերապիայի հիպերբարիկ սարքի (HBO) անհրաժեշտությունը: Նորագույն սարքերը թույլ կտան բարձրացնել բժշկական սպասարկման որակը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+