Ռուս խաղաղապահները, Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ միասին մարդասիրական ակցիա են իրականացրել Թաղավարդ գյուղում, որի ընթացքում հանձնվել են 3 տոննա բժշկական սարքավորումներ, առաջին անհրաժեշտության իրեր. հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է՝ ականազերծման կենտրոնը շարունակում է իր աշխատանքը:
Օրվա ընթացքում ԼՂ-ում մաքրվել է 16 հա տարածք, 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 3 պայթուցիկ օբյեկտ, ստուգվել է 5 շենք:
Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1818 հա տարածք, 561 կմ ճանապարհ, 561 կմ ճանապարհ, 1636 բնակելի շենք, ներառյալ՝ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25376 պայթուցիկ առարկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







