Մարտունի քաղաքի ռմբակոծումից տուժած մարզադաշտը վերանորոգվում է. տեղեկացնում է Արցախի Հանրային ՀԸ-ն:
Մարտունին պատերազմի օրերին ամենաշատ վնասներ կրած բնակավայրերի շարքում է: Վերականգնողական աշխատանքների մի խոշոր մասն էլ, բնականաբար, այսօր Մարտունի քաղաքում է իրականացվում: Բնակարանաշինությանը զուգահեռ՝ այլ ծրագրեր էլ են ընթացքի մեջ: Դրանցից մեկն էլ մարզադաշտի վերանորոգումն է: 2019 թվականին բացված մարզադաշտը ևս ռմբակոծվել է: Նաև բարեգործների աջակցությամբ՝ վերականգնողական աշխատանքները սկսվել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







