2021 թվականի մարտի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են 35 ընտանիքներ (թվով 180 մարդ)։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։
Շտաբից տեղեկացնում են նաև, որ Արցախի Հանրապետության նոր բնակավայրեր վերաբնակեցման համար կազմակերպվել է 7 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 39 ընտանիքներ։ Արդյունքում 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







