Ավերվել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հայտնի է որպես «Կանաչ ժամ» (Կանաչ եկեղեցի) անունով:
Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմանը: Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ տեղադրելով դրա մասին վկայող արբանյակային լուսանկարներ:
«Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ: Եթե ներկայիս տգետների իշխանությունը մնա, այսպիսի ապագա է սպասվում Սյունիքին ու Տավուշին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







