Հայաստանի ու Արցախի սոցիալական անվտանգության ապահովումը մեր առաքելությունն է: Այս մասին գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Գրառմանը կից նա տեսանյութ է հրապարակել, որտեղ արցախցիները պատմում են պատերազմի ավարտից հետո Արցախ տեղափոխվելու ու Արցախում կյանքը շարունակելու մասին:
«Պատերազմի ավարտից հետո եկանք Արցախ այն հույսով ու նպատակով, որ պետք է շարունակենք ապրել այստեղ ու շենացնենք Արցախը: Երազանքներ շատ ունեմ, որոնք արդեն նպատակի են վերածվել, սակայն դրանց միակ երաշխավորը խաղաղությունն է: Եթե Արցախ աշխարհում խաղաղություն լինի, նպատակ դարձած երազանքները կիրագործենք»,-նշում է Արցախ տեղափոխված աշակերտուհին:
Մեկ այլ Արցախցի էլ ընդգծում է, որ պատրաստվում են Արցախում կրկին անասնապահությամբ զբաղվել:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







