Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք չեն փորձաքննվել։ Բայց կան մարմիններ, որոնք շատ վնասված են և դրանց փորձաքննությունն անցկացնելը բավականին բարդ գործընթաց է։ Այս մասին Կառավարության նիստից հետո ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մասունքների փոքր թիվ կունենանք, որոնցից չեն կարողանա ԴՆԹ վերցնել: Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի փորձաքննել։ Այդ փորձանմուշները մոտ 210-ն են», — ասաց Ավանեսյանը:
Նախարարը դժվարացավ ասել՝ ի՞նչ է լինելու այդ մասունքների ճակատագիրը.
«Մեծամոր քաղաքում դիահերձարան կա, որտեղ դեռ պահվում են մարմինները, սակայն չեմ կարող ասել՝ այնտեղ քանի մարմին է պահվում»,- նշեց նա և հավելեց, որ ԴՆԹ սարքերի հետ կապված խնդիր չկա, երկու սարքերն էլ աշխատում են։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







