Լեռնային Ղարաբաղից ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Տեղեկացվում է, որ ռուս զինվորականներն ապահովել են հայ ուխտագնացների անվտանգ այցն Ամարասի վանք ու Ստեփանակերտ վերադարձը։
Հավելենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ հայտարարության արդյունքներով Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սահմանազատման գծի մոտակայքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







