Քիչ հետո «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության սակրավորները Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում, հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում կիրականացնեն: Այս մասին գրել է Արցախի ԱԻՊԾ-ն։
Պայթյունի ձայնը լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







