Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:59

Մարտի 1-7-ն ստացվել է 912 զանգ․ ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Մարտի 1-7-ն ստացվել է 912 զանգ․ ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

2021 թվականի մարտի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 912 զանգ: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 151-ով: Գրանցվել է հրդեհի 6 դեպք: Ծառայության հրշեջ փրկարարների մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ՝ բոլոր կանչերին հրշեջներն արձագանքնել են ժամանկիին, այդ իսկ պատճառով դժբախտ ելքով պատահարներ չեն գրանցվել, տուժածներ ևս չկան:

Մեկ շաբաթվա կտրվածքով 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 1 դեպք է գրանցվել, կա 2 տուժած: Վթարի նախնական պատճառը տրանսպորտային միջոցներից մեկի հանդիպակաց գոտի դուրս գալն էր: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն:

Ծառայության առաջնագծում սակրավորներն են: Հանրապետության տարածքից չպայթած և կյանքին վտանգ սպառնացող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները տարվում են ամենօրյա ռեժիմով: Այս մասով անցած շաբաթ գրանցվել է 67 կանչ: Հայտնաբերված ռազմամթերքը անհրաժեշտության դեպքում տեղում պայթեցվել կամ պահեստավորվել է հետագա պայթեցման համար: Սոցիալ կենցաղային պատահարների մասին 79 կանչ է գրանցվել:

Դրանք հիմնականում ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման դեպքեր են: ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1490 աճյուն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+