Արցախը շարունակում է դատապարտել 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ պետական մակարդակով կազմակերպված զանգվածային սպանդն ու տեղահանությունը։ Այս մասին նշված է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ:
«Այս հանցագործության իրական նպատակն Արցախյան շարժման կանխումն էր, որին հաջորդեց պատերազմը` Ադրբեջանի պարտությամբ։ Այսօր, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին։
ՆԳ նախարարը նշել է, որ խաղաղ բնակչության դեմ իրականացված ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի և մենք, քանի ապրում ենք, միշտ կհիշենք մեր այն հայրենակիցներին, ովքեր զոհ են դարձել ազգային պատկանելության պատճառով»,-նշված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







