ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Այս պահին «Արցախուղի» և «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունները ձնամաքրման, միաժամանակ աղցանման աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր միջշրջանային ճանապարհահատվածներում:
Ստեփանակերտ-Երևան միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են: Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է։
ԱԻ ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ երթևեկը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







