Արցախի Աժ պատգամավոր Գեղամ Ստեփանյանն անդրադաձել է Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու օրենքի նախագծին՝ Facebook-ի էջում գրելով․
«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրանով առաջարկվող փոփոխությունների հետ կապված հանրության ոչ միանշանակ արձագանքը՝ առաջարկել եմ նախագծի հեղինակներին, մինչև Ազգային ժողովի լիագումար նիստում նախագծի քննարկումները, կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի՝ մտավորականության, դասախոսական և ուսուցչական կոլեկտիվների, ուսանողության մասնակցությամբ:
Լեզվի մասին օրենքը չի կարող փոփոխվել առանց հանրության շրջանում իրական և համընդհանուր փոխըմբռնման ու համաձայնության և չի կարող չարտահայտել հանրության իրական ցանկությունները»,- նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանում շրջանառվում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է Արցախում ռուսերենը դարձնել պաշտոնական լեզու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







