Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հարգելի բաժանորդներ
«Արցախէներգո» ՓԲԸ տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված այսօր ժամը 12:20-ին հոսանքազրկվելու է ամբողջ հանրապետությունը:
Հայցում ենք սպառողների ներողամտությունը և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները աշխատանքները ժամանակին ավարտելու համար»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







