Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:39

Արցախցի տարեցներին ու հաշմանդամության թոշակառուներին չորսամսյա դրամական օգնություն կտրամադրվի

Արցախցի տարեցներին ու հաշմանդամության թոշակառուներին չորսամսյա դրամական օգնություն կտրամադրվի

Կառավարությունը հաստատեց Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական 68 հազար դրամի օգնություն տրամադրելու կարգը։

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին կառաջարկվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել մինչև 2021 թվականի մարտի 3-ը՝ Արցախի կենսաթոշակառուների հաշվառման տվյալների բազայում առկա՝ 2021 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝ 63 տարին լրացած կենսաթոշակառուների և անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների տվյալները։

«Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կավելանան 29 376 000 հազար դրամով։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ արցախահայերին աջակցելու մինչև 20 ծրագիր է իրականացվել, որոնց մի մասն ամբողջությամբ իրականացվել է, իսկ մյուս մասը դեռ ընթացքի մեջ է։ Ուղիղ ֆինանսավորմամբ 21,5 մլրդ դրամ արդեն տրամադրվել է արցախահայությանը։ Այսպիսով՝ արդեն հատկացված ու հատկացվելիք ողջ գումարը կազմում է 55 մլրդ դրամ, որից 20 մլրդ դրամը հատկացվելու է սույն նախագծին։

Վերջինիս շահառուներն արդեն մարտի 15-ից կկարողանան ստանալ գումարները։ Գումարների ստացման կարգը պարզեցված է։ Հնարավորություն կա ստանալ գումարը նաև բանկային քարտերի վրա։ Մեկ անգամ դիմում գրելուց հետո ամենամսյա գումարը կփոխանցվի մեխանիկորեն։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+